3 օրում Թումանյան փողոցում տնկվել է 95 հուդայածառ. քաղաքապետարան

Մարտի 20-ից սկսած՝  Երևանի Թումանյան փողոցում իրականացվել են կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.


Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։


Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։


Պահպանվել է 30 թեղի։


Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր։