Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:


Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը: