Ասք Էդմոն Մարուքյանի սկզբունքայնության մասին. Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Ասք Էդմոն Մարուքյանի սկզբունքայնության մասին՝ համեմատելով նույն հարցի շուրջ տարբեր ամսաթվերին ասված կարծիքները


📌 Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին


12.11.2020 - Կապիտուլացիա է ստորագրվել


19.11.2020 - Խայտառակություն է, որը առաջացնում է խնդիրներ՝ ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված


14.03.2025 Հայաստանում թուրք-ադրբեջանական պրոպագանդան է ասում, որ այդ փաստաթուղթը Հայաստանի շահերից չի բխում


📌 Պրահայի հայտարարության մասին


01.11.2022 Պրահայում ուղղեցինք 1998-ի սխալը, Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն


22.10.2024 Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում


📌 ԵԱՏՄ-ի մասին


27.11.2017 Հայաստանն այդ միությունում անելիք չունի (ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ է շրջանառում)


12.02.2025 ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենքի նախագիծ բերելը երկրում տնտեսական կոլապս կբերի


📌 ՔՊ-ի մասին


18.09.2016 ❌️ Հրաժարվում է միանալ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին, ապա մերժում է ՔՊ-ի համագործակցության առաջարկը


12.12.2016 💚 Ստեղծվում է «Ելք»-ը, քննարկում են կուսակցությունների միաձուլումը 


21.04.2018 ❌️ Չի աջակցում հեղափոխությանը, առաջարկում երրորդ ճանապարհ 


08.05.2018💚 ՔՊ-ի հետ մտնում է կոալիցիոն կառավարության մեջ և այդտեղ հավատարիմ մնում է (ի տարբերություն ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի, որ լքեցին այն 02.10.2018-ին)


16.04.2021 ❌️ Նիկոլ Փաշինյանին անվանում է «ազգակործան պատուհաս»


12.03.2022💚 Նշանակվում է հատոկ հանձնարարություններով դոսպան, ապա հայտարարում է, որ մի շարք հարցորով ընդդիմություն չեն


29.02.2024 ❌️ Հրաժարվում է դեսպանի պաշտոնից ու դառնում ընդդիմադիր համարյա բոլոր հարցերում:


Հ.Գ. Եթե զահլաս անենք, համանման բաներ կգտնենք նաև այլ թեմաներով (օրինակ՝ ռեյտինգային ընտրակարգի), ինչպես նաև Դավիթ Խաժակյանի մասով: Բայց իմաստ կա՞: