Հայտնեք բացառապես ճշմարտությունը. ԱՄՆ դեսպանությունը՝ երկիր մուտքի հնարավորությունից զրկվելու մասին

Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից ձեզ մեկընդմիշտ զրկել։Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։


«Նույնիսկ ոչ ծանր հանցանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ։ Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են քրեական հաշվառումների տվյալները և նրանք դիտարկում են նախկին խախտումների ու ձերբակալությունների մասին տվյալները։


Դիմումի մեջ և հարցազրույցի ընթացքում հայտնեք բացառապես ճշմարտությունը․ սուտ ասելու պարագայում ձեր հանդեպ կսահմանվի մուտքի արգելք»։