Տանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է, հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ։


 

«Հարուցված վարչական վայույթի շրջանակում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն իր տանը պահում է դաշտից հայտնաբերած բեզոարյան այծի 1 առանձնյակ։


 

Ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։


 

Հաշվարկված կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 15.000.000 դրամ։


 

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: