Շինարարությունն այս տարի մեծ դեր ունի հարկահավաքման մեջ. ՊԵԿ նախագահ

Հարկերի հավաքագրումները ցույց են տալիս, որ շինարարությունն այս տարի մեծ դեր ունի հարկահավաքման մեջ: 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը՝ ներկայացնելով, թե հարկահավաքման գործընթացում նախորդ տարվա համեմատ ինչ դրական զարգացումներ կարող են լինել այս տարի: 


 «Այս տարի բազմաթիվ շինարարություններ (բազմաբնակարան շենքերի շինարարություն), հատկապես Երևան քաղաքում, քանի որ մոտենում են ավարտին, կա ավելի մեծ հարկեր հավաքագրելու պոտենցիալ: Երբ նայում ենք այս տարվա հավաքագրումները, շինարարությունն արդեն մեծ դեր ունի հարկահավաքման մեջ»,–ասաց Հակոբյանը։