Թե բա Վարդան Ղուկասյանի գրասենյակը..... Ճի՞շտ եմ հասկանում, որ դա Գյումրիում հայտնի գերդաստաններից մեկի` Դրամփյանների առանձնատունն է եղել․ Սարուխանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Թե բա Վարդան Ղուկասյանի գրասենյակը.....


Ճիշտ ե ՞մ հասկանում, որ դա Գյումրիում հայտնի գերդաստաններից մեկի` Դրամփյանների առանձնատունն է եղել, հետագայում ժողովրդական դատարանի շենքը, որը ինչ-ինչ ճանապարհով ձեռք է բերել Գյումրու նախկին քաղաքապետը։


Լա՞վ եմ հիշում, որ Գյումրու նախկին քաղաքապետը, չունենալով որևէ պաշտոն, գնացել այդ շենքում նստել էր և շենքի մուտքի մոտ փակցրել «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակ» վահանակը։


Էդ որ այդքան սիրում էիր քաղաքդ, հիմա ճոռո-ճոռո խոսում ես արածներիդ մասին, բա ինչի՞ մկի ասածով հրաժարական ներկայացրեցիր, թե՞ ուժեղ տղերք էին ասել, դիմադրել չէիր կարող, բա պայքարեիր, պայքարեիր արածդ գործերը կիսատ չթողնելու համար։


Թողնես խոսեն մենակ, մարտի 30-ը այո՜, անցնելու է, կտեսնենք ով որտեղ կլինի, ինչ կանի, ինչպես կանի... Կտեսնենք։