Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի՝ 9 քաղաքական ուժերից մեկի առաջին համարի՝ Թուրքիայի կացության քարտ ունենալու վերաբերյալ հայտարարությանը:
«Մդաա Մայր Հայաստան դաշինքի առաջին համարն է Թուրքիայում կացության իրավունքի համար դիմե՞լ: Բա դե գոնե դաշինքի անվան մեջ Հայաստան բառը փոխարինեին...
Էս Քոչարյանի կողմնակիցների ու աջակիցների հայրենասիրության ձևը մի այլ կարգի «անըմբռնելի» է...»,- գրում է Սաֆարյանը: