ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա

Հայաստանի պաշտպանության նախարարության զորավարժարաններից մեկում մարտի 25-ին անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։


Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։


Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա։