ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հունաստանին Անկախության օրվա առթիվ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավոր է Հունաստանին Անկախության օրվա առթիվ:


«Անկախության օրվա առթիվ մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքները Հունաստանի կառավարությանն ու եղբայրական ժողովրդին:


Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ երկարամյա բարեկամությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության, տարբեր ոլորտներում սերտ և ակտիվ համագործակցության վրա»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: