Պատրաստակամություն պաշտոնական Բաքվից չենք լսել. Միրզոյանը՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու մասին

Պաշտոնական Երևանը անմիջապես այն հայտարարությունից հետո, որ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները: Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում: Պետք է շարունակել աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ. այլընտրանք ուղղակի չկա»,- նշեց Միրզոյանը: