Արարատ Միրզոյանը կմեկնի Ղազախստան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան:


Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:


Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։