Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու ՔՊ խմբակցության ավագանու անդամի թեկնածու Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բարեպաշտության իրական երեսը:
Ամեն երկրորդ բառը ասել Աստված, մեջբերումներ անել Աստվածաշնչից և սպառնալ գյումրեցիներին: Սա Վարդան Ղուկասյանի գործելաոճն է եղել տարիներ առաջ և հիմա:
Համացանցում տարածվող ձայնագրությունը դրա վառ ապացույցն է: Քրեական գործերով անցնողը սպառնում է ՀՀ քաղաքացուն, այն նույն գյումրեցուն, ում կարիքը հոգալու, հոգսը թեթևացնելու համար աղոթելուց զատ նաև քաղաքապետ դառնալու բաղձանքը ունի:
Գյումրիում մարդկանց մի խումբ փաստացի վտանգի մեջ է, ինչի ապացույցը ձայնագրությանմեջ լսվող արտահայտություններն են:
Սիրելի գյումրեցիներ, թույլ չտաք կրիմինալի վերադարձը, դուք պետք է ազատ լինեք ձեր ընտրության մեջ: