Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Որևէ քաղաքական ճնշման մասին խոսել չենք կարող, անցնում ենք իրավական գործընթացով»։Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։
«Խմբակցությունը նիստ կանի,որոշումը կկայացնի, և փակ գաղտնի քվեարկության արդյունքներով կտեղեկանանք այդ որոշման մասին։
Դրվագները, որոնք հարուցվել են քրեական վարույթում տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ընդհանրապես որևէ խոսակցություն չկար այն մասին, որ Հովիկ Աղազարյանը «Հրապարակ» օրաթերթին Սուրենավան անվան տակ պետական անվտանգությանը վերաբերող գաղտնիքներ է փոխանցում։