Քաղաքացիակենտրոն լրատվություն
Խորհրդարանում լրագրողներն այսօր սահմանային կրակոցների վերաբերյալ հարց ուղղեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին:
Նրա խոսքով՝ դեռևս 2000-ականներից՝ դեպքեր են լինում, երբ մենք ենք օդ կրակում, դեպքեր են լինում, երբ՝ ադրբեջանական կողմը:
«Դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք, և նույնն էլ իրենք էին անում: Վերջին օրերի այս կրակոցները, քաջատեղյակ եմ, չէին կրում թիրախավորված և ինտենսիվ բնույթ, վիրավորներ չկան»,- ասաց պատգամավորը։