Ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով կհամաֆինանսավորվի 17 համայնքի 23 ծրագիր. ՏԿԵ նախարարը մանրամասնել է

Առաջարկվում է համաֆինանսավորել ՀՀ 17 համայնքի 23 ծրագիր՝ ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով:



Այս մասին Կառավարության նիստում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը:


Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալ պատկերն ունի.

  • Արագածոտնի մարզ՝ 240 մլն դրամ,
  • Արարատի մարզ՝ 370 մլն դրամ,
  • Արմավիրի մարզ՝ 113 մլն դրամ,
  • Գեղարքունիքի մարզ՝ 1 մլրդ 85 մլն դրամ,
  • Կոտայքի մարզ՝ 54 մլն դրամ,
  • Շիրակի մարզ՝ 156 մլն դրամ,
  • Սյունիքի մարզ՝ 7,6 մլն դրամ,
  • Տավուշի մարզ՝ 127 մլն դրամ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց տարբեր համայնքներում իրականացվող և իրականացված ծրագրերը, որոնք ներառում են ջրահեռացման համակարգի, կեղտաջրերի մաքրման կայանի, ջրագծի, ոռոգման ջրատարների և խորքային հորերի, լուսավորության ցանցի համակարգի կառուցման աշխատանքներ, ինչպես նաև ճանապարհների հիմնանորոգման, տանիքների վերանորոգման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, կանգառների և մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման և այլ աշխատանքներ: