Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փաստորեն Գյումրիում դեռ կան արկածախնդիր հայրենավաճառներ, որ փորձում են փողով քաղաքացու քվեն ստանալ, մի կապ փայտով երեխաների ապագան գնել:
Մեկ այլ տականք էլ համարձակվում է գյումրեցուն հայհոյելով ու սպառնալով ձայն ստանալ:
Միանշանակ է, որ իրավապահները պետք է գործեն օրենքի ողջ խստությամբ:
Եվ միանշանակ է, որ թասիբով Գյումրեցին մարտի 30-ին պետք է գրողի ծոցը ուղարկի բոլոր այս մարդկանց վերջնականապես և ընդմիշտ: