Գյումրեցիները` այստեղ ապրող, աշխատող, քաղաքակիրթ պայմաններ ցանկացողները, ձեր այս հիմար արարքից տուժողները, ի ՞նչ անեն․ Սարուխանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունը լսելուց` խորը հիասթափություն ապրեցի։


Այն, որ ընտրակաշառք բաժանելը քրեորեն խստիվ պատժելի արարք է, որը պետք է ստանա թե ՜ իրավական և թե ՜ հստակ քաղաքական գնահատական` քննարկման ենթակա չէ, բայց ձայնագրության մեջ լսվում է քաղաքացու խոսքը, երբ ասում է իբր ընտրելու է նրան, ով իրեն փող կտա։


Ժողովուրդ ջան, Գյումրեցի ջան, դիցուկ` դուք փողը վերցրեցիք և գնացիք ընտրեցիք մի մարդու, ով եկավ և հաջորդ օրը սկսեց թալանել մեր քաղաքը` իր բաժանած փողի մի քանի պատիկը հետ բերելու և հարստանալու համար, բա Գյումրեցիները` այստեղ ապրող, աշխատող, կառուցված, քաղաքակիրթ պայմաններ և միջավայր ցանկացողները, ձեր այս հիմար արարքից տուժողները, ի ՞նչ անեն։


Խստորեն դատապարտում եմ և պահանջում, որ ենթադրվող հանցագործները պատասխան տան օրենքով սահմանված կարգով։