Իրավիճակը ապաէսկալացնելու անհրաժեշտություն կա․ ՀՀ-ի համար կարևորը ստորագրումն է․ Կոստանյան

Իրավիճակը ապաէսկալացնելու անհրաժեշտություն կա, և այս կապակցությամբ ՀՀ-ն մի շարք առաջարկություններով է հանդես եկել, այդ թվում՝ սահմանյին միջադեպերի համատեղ հետաքննության վերաբերյալ։


Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։


«Ցավալիորեն, մինչ այս պահն ադրբեջանական կողմը դրանց որևէ պատասխան չի տվել, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, սակայն իրավիճակի առավել ամբողջական լուծումը, բնականաբար, երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է»,- նշեց նա։