Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու ՔՊ ավագանու անդամի թեկնածու Անժելա Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Անկախ գումարի չափից կամ այլ նյութական արժեքից՝ դա չի կարող արժենալ մեր ձայնից ավելին, քանի որ մեր ձայնով մենք որոշում ենք մեր համայնքի ապագան ու զարգացումը։ Ընտրակաշառք բաժանելով՝ դուք վաճառում եք ոչ միայն ձեր սեփական կամքը, այլև մեր երեխաների ու ընտանիքների բարեկեցությունը։