Ընտրակաշառքն ուղիղ հարված է Գյումրու ապագային․ Բեյբության

Գյումրու ՔՊ ավագանու անդամի թեկնածու Աստղիկ Բեյբությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ընտրակաշառքն ուղիղ հարված է Գյումրու ապագային:


Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր քաղաքը կրկին վերածվի ընտրակաշառքի զոհի: Այն, ով փողով է գնում ձայնը, վաղը վաճառելու է Գյումրին: Արթնացեք, համաքաղաքացիներ, սա արժանապատվության հարց է: