Պարոն Մխիթարյան, շատ լավ է, որ ուսումնասիրում եք իմ ֆեյսբուքյան էջը, ողջունում եմ, ահագին բաներ կսովորեք, հետագայում ձեր պրոդյուսերության համար նաև պետք կգա:
Հնարավոր է՝ լավ պրոդյուսեր եք, բայց ձեր պրոդյուսերը վատն է:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում անցկացվող մեծ բանավեճի ժամանակ «Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը՝ արձագանքելով վերջինիս դիտարկումներին:
«Դուք ուսումնասիրել եք իմ ֆեյսբուքյան էջը և ցիտատ եք մեջբերում: Այո, ես նույն կարծիքին եմ, իմ սկզբունքները երբեք չեն փոխվում, և երկրորդ, դուք թուրքերեն հայաթ բառը օգտագործելով վաստակում եք Ձեր հանապազօրյա հացը, Ձեր երեխաներին եք պահում, ու մեղադրում եք ինձ կամ իմ աջակիցներին թուրքական կամ ադրբեջանական լինելու համար: Կարծում եմ՝ հայ տղամարդուն վայել չի»,- ասաց Մինասյանը: