Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ

Հանրային ՀԸ եթերում կազմակերպված մեծ բանավեճի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել «Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանի և հեռուստամեկնաբան, բանավեճը վարող Պետրոս Ղազարյանի միջև:


Պետրոս Ղազարյանը փորձել է կառուցողական դաշտ վերադարձնել ձայնի զգալի բարձր տոնով ոչ թե բանավիճող, այլ վիճաբանող Մխիթարյանին:


«Պարո՛ն Մխիթարյան»՝ դիտարկմանն ի պատասխան՝ Մխիթարյանը գոռացել է.


«Մի՛ գոռացեք, պարոն Ղազարյան, խոսելու եմ այնքան, ինքան ճիշտ կհամարեմ»:


«Ես ձեզ վերջին անգամ զգուշացնում եմ, եթե դուք էլի ընդհատեք բոլորին և խանգարեք, ես ձեր ձայնը կկտրեմ պարզապես»,- ասել է Ղազարյանը:


Ռուբեն Մխիթարյանը շարունակել է նույն տոնով՝ գոռալով.


«Դուք ինձ վերջին անգամ ոչ մի բան չեք կարող զգուշացնել, դուք չեք կարող իմ ձայնը կտրել, էս երկում չկա էն հանրային հեռուստաալիքը, որ կարողա իմ ձայնը կտրել, չես կարող իմ ձայնը կտրես, Պետրոս, դու աշխատավարձ ես ստանում նաև իմ մուծած հարկերով»:


Պետրոս Ղազարյանը Մխիթարյանին խորհուրդ է տվել հարգալից լինել և հարգել նաև ընկերներին, որին ի պատասխան վերջինս նշել է.


«Ում պետք է՝ հարգում եմ»: