Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը. Ջուլիետա Ազարյանը` Վարդան Ղուկասյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Ուրեմն այսօր Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հարցազրույցի ընթացքում նշեց, որ «պասի» մեջ է գԴնվում և ձեռքը կարող է դնել ավետարանին ու երդվել , որ «մաքուր» տղա է:


Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը Վարդան Ղուկասյան, եթե Աստծո անունը տալով սահուն անցում եք կատարում մարդկանց ահաբեկելով, հայհոյելով ու ստիպելով «բերման ենթարկել» , որ գան Ձեր առաջ խոնարհվեն։


Պահքը չի սկսվում և ավարտվում միայն կենդանական ծագում ունեցող սնունդի ընդունումից հրաժարվելով…


Թերևս ավետարանը պետք էր ավելի մանրամասն ուսումնասիրել երևի….