Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելցի զինվորականները Բեյրութի հարավային ծայրամասերի և Հադաս արվարձանի բնակիչներին կոչ են արել շտապ տարհանվել անվտանգ վայր՝ կապված լիբանանյան «Հըզբոլլահ» լիբանանյան կազմակերպության օբյեկտներին նախատեսվող ավիահարվածների հետ:
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ավիխայ Էդրին արաբերենով X-ում
նախազգուշացրել է պատրաստվող ավիահարվածի մասին և տեղադրել քարտեզներ, որոնցում
նշված են այն վայրերը, որոնց ուղղությամբ պետք է իրականացվեն հարվածները:
«Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգության համար անհրաժեշտ է անհապաղ լքել
«Հըզբոլլահ»-ի օբյեկտների կողքին գտնվող շենքերը և դրանցից մնալ առնվազն 300 մետր
հեռավորության վրա»,- ասվում է տեքստում։