Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատագամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էս էլ նոր մոդա է՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու հոսանքների անունները դնում են «դիտորդական առաքելություն» ու գալիս են ընտրությունների իրենց քաղաքական գիծը առաջ տանելու։
Մեծագույն հարգանք ունեմ Հայաստանում տասնամյակներով ընտրությունների բաց և թափանցիկ լինելու համար պայքարած դիտորդական առաքելությունների հանդեպ, բայց այս քաղաքական կրկեսը անլրջացնում է «դիտորդական առաքելություն» բառակապակցությունը և առաջին հերթին վնասում է տարիներով իրենց բարի համբավը վաստակած դիտորդներին։