Համայնքային աշխատողներին հրահանգված ՉԷ պարտադիր ներկա գտնվել ՔՊ եզրափակիչ հանրահավաքին․ նման մոտեցումները բնորոշ են սերժաքոչարյանական ռեժիմին

Գյումրու ՔՊ նախընտրական շտաբի խոսնակ Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սուրեն Սուրենյանցի, «Հայաստան» խմբակցության պատգամավորի տարածած տեղեկությունները, թե իբր համայնքային աշխատողներին հրահանգված է պարտադիր կերպով ներկա գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքին, իրականությանը չեն համապատասխանում։ Նման մոտեցումները և պարտադրանքի մեթոդները բնորոշ են նախկին իշխանությունների՝ սերժաքոչարյանական ռեժիմին, և որևէ կապ չունեն մեր ներկա գործելաոճի հետ։


Միջոցառմանը մասնակցությունը կամավոր է, և տրամաբանական է, որ համայնքներից մեր աջակիցները ներկա կլինեն։ Խնդրում ենք խուսափել անհիմն համեմատություններից նախկին իշխանությունների հետ, որոնց ականջները երևում են Սուրենյանցի և թեկնածուի ետևում։


Եվս մեկ անգամ բոլորին խնդրում ու հորդորում ենք որևէ կերպ չտրվել որևէ մեկի ճնշմանը, սպառնալիքներին և ընտրական գործընթացներում ներգրավվել բացառապես սեփական կամքով և նախասիրություններով։