«Մայր Հայաստան»-ի սակավամարդ հանրահավաքը Գյումրիում․ ԻՔՄ հաշվարկը

Երեկ՝ մարտի 27-ին, Գյումրիի Աբովյան փողոցում ժամը 17:00-ից մեկնարկել էր Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հանրահավաքը:


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20։39-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 620 մարդ: Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների մի մասը՝ շուրջ 50 հոգի, գտնվում էին հարթակի ծածկի տակ և չէին երևում աերոնկարահանված լուսանկարում:


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Քանի որ հավաքի մասնակիցներից ոմանք օգտվում էին հովանոցներից, տվյալ դեպքերում ենթադրել ենք, որ յուրաքանչյուր հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի:


Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։


Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։


Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ: