Թուրքիայում շարունակվում են բողոքները. բերման են ենթարկվել եւ ձերբակալվել ուսանողներ

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերըգրել է Cumhuriyet-ը։


Բողոքի ցույցերին մասնակցող բազմաթիվ համալսարանականների կալանավորումներն ու ձերբակալությունները շարունակվում են։


Ծեծի, բերման ենթարկված եւ ձերբակալված ուսանողների ընտանիքները ստեղծել են այսպես կոչված «Ծնողների համերաշխության ցանց»՝ կոչ անելով առանձին հանրահավաք անցկացնել ի աջակցություն բերման ենթարկված եւ ձերբակալված երիտասարդների։