ԶՈՒ հերթական ատեստացիայի գործընթացին մասնակցում եմ, որպես ՊՆ նախարարի օգնական. Ղալեչյանը մի շարք ԶԼՄ-ներից պահանջում է հերքում

Արմեն Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և մի շարք լրատվամիջոցներից պահանջում է հերքում.


hraparak.am-ը, lurer.com-ն, news.am-ը, sputnik.am-ը yerevan.today-ը և մի շարք ԶԼՄ-ներ, իրար հղում անելով ապատեղեկատվություն են տարածել: Նրանք պնդում են, թե ես չեմ ծառայել բանակում:


Ես՝ Արմեն Ղալեչյանս, ծառայել եմ ՀՀ զինված ուժերի N զորամասում (2008-2010-ին): Եթե այս սուտ տեղեկությունը հրապարակավ չհերքեք, ապա դա կպահանջեմ դատական կարգով։


Ի դեպ, ԶՈՒ բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացին մասնակցում եմ, որպես ՊՆ նախարարի օգնական: Այսինքն, հանձնաժողովում ներգրավված եմ որպես նախարարի ներկայացուցիչ:


Հետո, որ անձական տվյալներս փորփրելիս չխճճվեք, օգնեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ 2017 թ.-ից:


ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայր լինելս ո՛չ արտոնություն է դիտարկվում, ոչ էլ «գեներալներին հսկողի» առանձին հաստիք է իջեցվել: Կատարում եմ օրենքով ինձ վերապահված գործառույթները: