Fip-ը գրում է.
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գյումրու ավագանու ընտրություններին և հայտարարել, թե «ՔՊ–ն վաղը Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը»։

Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն, քվեարկությունը կատարելիս ընտրողը ոչ թե գրիչով նշում է կատարում, այլ նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ ու դուրս գալով քվեախցիկից, գցում քվեատուփը։
ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն, Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում