Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի
31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է
պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։
«Դրանով կատարվել են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին
մասով (դիտորդի գործունեության խոչնդոտում) և, հավանաբար, 215-րդ հոդվածի 2-րդ
մասով (քվեարկության գաղտնիության խախտում) նախատեսված արարքներ։ Այժմ պատրաստում
ենք հանցագործության մասին հաղորդումը, քիչ անց կներկայացնենք
դատախազություն»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ
Դանիել Իոաննիսյանը։
Civic.am-ին հաջողվեց պարզել, որ դիտորդի աշխատանքը
խոչընդոտած հանձնաժողովի նախագահը
«Հայաստան» դաշինքի քվոտայով հանձնաժողովի նախագահ նշանակված Երվանդ Գաբրիելի Պետրոսյանն է։