«Հայաքվեն» ակնհայտ կեղծ դիտորդություն է իրականացնում․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ակնհայտ կեղծ դիտորդություն իրականացնող «Հայաքվեն» այս տեսանյութը վերնագրել է .- «Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ»։


Այնինչ տեսանյութում հստակ երևում է, որ ընտրողը խնդիր է տեսել քվեախցիկի հետ և ինքն է խնդրում, որ հանձնաժողովականները ստուգեն/ուղղեն այն, ինչն էլ անում է հանձնաժողովի նախագահը։


Այս կեղծ դիտորդների մասին դեռ էլի կխոսենք։