Ահազանգ՝ ծերանոցի ծերերին ուղղորդում են ընտրել Մարտուն Գրիգորյանին․ Դատախազությունը ուսումնասիրում է ահազանգը

Քիչ առաջ ահազանգ էինք ստացել գյումրեցիներից, որ Գյումրու ծերանոցի տնօրեն Գինուշ Զատիկյանը իր հաստատության խնամքի տակ գտնվող ծերերին ստիպողաբար ուղղորդում է քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին։  Ահազանգի հետ կապված civic․am-ը կապ հաստատեց Գլխավոր դատախազություն։  

 

Մեզ հայտնեցին, որ ահազանգի մասին տեղյակ են և այժմ դատախազությունը ուսումնասիրում է ահազանգը։