ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ահռելի ծավալի է հասել․ գրություններ ենք կազմում՝ բոլոր կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Լռության օրվա հետ կապված խախտումները և ՔՊ-ի դեմ հակաքարոզչությունը ուղղակի ահռելի ծավալի են հասել ընդդիմադիր լրատվամիջոցներում։


Այս պահին իրավաբանների հետ գրություններ ենք կազմում՝ բոլոր այս կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, բայց շեշտում եմ՝ սա չտեսնված ու չլսված բան է այս ծավալի ընտրախախտումներ, այն էլ՝ լրատվամիջոցների կողմից։