Հերթական անգամ ապացուցվում է, որ Հայաստանում այլևս ինչ-որ փակ սենյակներում չեն որոշում ու հանրությանը պարտադրում ընտրությունների հաղթողի․ Հարությունյան

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Այն, որ անգամ ՏԻՄ ընտրություններն են ընթանում նման գերհետաքրքիր ու անկանխատեսելի սցենարով, արդեն խոսում է Հայաստանում ևս մեկ ժողովրդավարական ինստիտուտի կայացման մասին։


Հերթական անգամ ապացուցվում է, որ Հայաստանում այլևս ինչ-որ փակ սենյակներում չեն որոշում ու հանրությանը պարտադրում ընտրությունների հաղթողին, և միայն քաղաքացին է որոշողը, թե որ քաղաքական ուժը կհաղթի ընտրություններում։