Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գյումրու համայնքի «Մեր քաղաքը» դաշինքից հայտարարել են, թե իրենց շտաբի անդամներին առևանգում
են։
Civic.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին,
որ «Մեր քաղաքը» ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
Նշենք՝ «Մեր
քաղաքը» դաշինքի հայտարարության մեջ ասվում է, որ ըստ ականատեսների, Խալաթյանի հետ
եղել է ևս մի կին։
«Դիմում ենք իրավապահ մարմիններին»,-
ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ առևանգման վերաբերյալ
Civic.am-ը մեկնաբանություն էր խնդրել ՆԳ նախարարի քարտուղար Նարեկ Սարգսյանից։
Ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց. «Այս հայտարարությունով
առևանգման փաստ չկա»։