Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեր բոլոր վստահված անձինք ունեն այսպիսի թերթիկներ, որոնցով հաշվում են ԲՈԼՈՐ ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում:
Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը:
Հարգելի կեղծ դիտորդներ և հայտնի ընտրակեղծարարների վստահված անձինք, էդ էժան շոուների վերջը տվեք: Ընտրակաշառքի ցուցակներն էլ փնտրեք ձեր ծոցագրպաններում:
