Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում Իրանը մերժել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների անցկացումը: Բանակցություններ հնարավոր են միայն երրորդ երկրների միջնորդությամբ։ Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Մարտի 27-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի նամակին:
«Չնայած երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների հարցը նամակով մերժվելու հանգամանքին, նույն նամակով հայտնել ենք, որ միջնորդավորված բանակցությունների հնարավորություն կա», - նշել է Փեզեշքիանը։