Մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկների մեջ որևէ խնդրահարույց բան չկա․ Իոաննիսյան

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


 Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է։ Հաշվողը ամեն հերթական ընտրողի քվեարկեծիս ջնջում (նշում) է հերթական հաջորդ համարը։ Այդպես ցանկացած պահի շատ հեշտ տեսնում ես, թե քանի հոգի է քվեարկել։



Քաղաքական ուժերը դա անում են առնվազն 2003 թվականից, դրանում որևէ խնդրահարույց բան չկա, դա պարունակում է բացառապես մասնակցության մասին տեղեկություն, որի հավաքագրումը, ճիշտն ասած, այս դարում անիմաստ է։