Ունենք տեղեկություններ, որ Գյումրիում ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Ընտրակաշառքի բաժանման կասկածանքով ձերբակալման դեպք կա: Ես այս մասով պետք է ասեմ, որ դիտորդական առաքելությունը թեպետ չունի տվյալներ, որոնք կվկայեն, որ հենց ձերբակալված անձինք ընտրակաշառք են բաժանել, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են:


Այս մասին հայտարարել է«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:


«Որ երևույթը եղել է Գյումրիում, մենք կարող ենք դա հաստատել: Արդյո՞ք դա արել են հենց այն անձինք, որոնք ձերբակալվել են հիմա, կամ այն անձինք, որոնք ձերբակալվել էին հինգշաբթի օրը, մենք ոչ կարող ենք հաստատել, ոչ հերքել»,- նշել է նա: