Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանական ստորաբաժանումներն այս գիշեր կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն է վնասվել»,– ասված է հաղորդագրությունում: