Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի հրամանով Մարտուն Արտակի Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալի պաշտոնում։


Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից։ 


Մարտուն Սիմոնյանը 2013-2023 թվականներին ծառայել է Ոստիկանության համակարգում՝ տարբեր ծառայություններում, 2023-ից աշխատել է Քննչական կոմիտեում։