Երևանում «Ֆոլկսվագեն»-ը բախվել է մայթեզրի եզրաքարին, այնուհետ՝ երկաթյա սյանը, մեկ այլ մեքենայի ու ծառին

Մարտի 31-ին՝ ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում, «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենան Նանսենի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, կոտրել այն, առաջ գնալով՝ բախվել երկաթե սյանը, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենային և մոտ 80 մետր առաջ է հրել՝ բախվելով նաև ծառին: 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ «Վոլսֆագեն»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: 


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 


«Օպել»-ը շահագործում է «Իվանյանս» ՍՊԸ-ին, վարորդն էլ՝ 21-ամյա Մ. Օհանյանը, ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: