Նախընտրական փուլում «Անկախ դիտորդը» ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում

Նախընտրական փուլում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հանցագործության մասին 3 հաղորդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի և քարոզչություն պարտադրելու վերաբերյալ խախտումներ: Այդ մասին ՏԻՄ ընտրություններին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջիկ դիտորդական առաքելության տվյալները ներկայացնելիս ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:


Երեք հաղորդումներից մեկը վերաբերում է Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ձայնով ձայնագրությանը, որը ենթադրում է քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու պարտադրանք, մյուսը վերաբերում է Մարտուն Գրիգորյանի անունից բարեգործության և նախընտրական արգելքի խախտմանը՝ շիբինապատման դեպքին: Երրորդ հաղորդումը վերաբերում է Սարիկ Մինասյանին, որը վերաբերում է և՛ բարեգործության արգելքի խախտման, և՛ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին: