Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի նախագահի տիկնոջ՝ տիկին Էլկե Բուդենբենդերի հետ հանդիպումից:



Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին:



Տեղի է ունեցել  Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: