Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով:



«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով:


Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում:


Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց համար հայրենիք դարձած պետության մեջ՝ Հայաստանի Հանրապետությունում, պահպանեն և զարգացնեն մայրենի լեզուն ու մշակույթը:


Հայաստանի Հանրապետության ազգությամբ ասորի քաղաքացիներին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն:


Շնորհավո՛ր Հաբ-Նիսան և ամենայն բարիք»,- ասված է հաղորդագրության մեջ: