Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին:


Քննարկվել են Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերություններին ու խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: