Բեռնատարի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով վերջինը հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ կա վիրավոր

Ապրիլի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «IVECO» մակնիշի բեռնատարը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջին հայտնվել է ճանապարհի բաժնարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։