Կարևոր է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև մշտական երկխոսություն կա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։


Զելենսկու փոխանցմամբ՝ երկու երկրների միջև հարաբերությունները դառնում են էլ ավելի կառուցողական, և ընդգծել է կողմերի միջև մշտական երկխոսության պահպանման կարևորությունը։

«Զրուցել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այժմ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են էլ ավելի կառուցողական, և կարևոր է, որ մեր միջև մշտական երկխոսություն կա: Քննարկել ենք Հայաստան կատարած իմ այցի արդյունքները և համագործակցության առաջնահերթ ուղղությունները», — գրել է Ուկրաինայի նախագահը։


Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Կիև-Պեչերսկայա լավրայի հիմնադրման 975-ամյակի առթիվ հղած շնորհավորանքի համար՝ այն անվանելով «կարևոր ամսաթիվ տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների համար»։


Հաղորդագրության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս ակտիվ կապ պահպանել: